ՄԻՊ. «Ադրբեջանը հայերի նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով»

Պաշտոնական 13.09.2021   10:30   62

ՀՀ ՄԻՊ-ի հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին (09.09.2021թ., ք. Էջմիածին):

«Ադրեջանակական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր:
Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք:

Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով»:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Ամբողջական՝ տեսանյութում՝  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         խոշտանգումներ, ՄԻՊ Արման Թաթոյան, ադրբեջան, Էջմիածին, Հայաստան, Խաչքար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon