Փաշինյանի խոսնակի պատասխանը չգոհացրեց. ժամկետային զինծառայողների ծնողները շարժվում են ՊՆ ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել հայ գերիների պաշտպանության գործով․ նշվել են անունները Ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ուղիղ) Հայաստանը հայ գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրում է ՄԻԵԴ-ին 1248 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա Արցախի ՄԻՊ.Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից (տեսանյութ) ՄԻՊ. Ադրբեջանը ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը Ֆրանսիայի ԱԳՆ .Ֆրանսիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Մնացականյանը` Փելոսիին. Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով

Պաշտոնական 24.10.2020   14:00   165

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, այդ թվում` խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ  և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։

«Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մնացականյանն արձանագրել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստին` նշելով, որ այն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ։ Սա, նրա խոսքով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ-ԱՄՆ, Զոհրաբ Մնացականյան, Նենսի Փելոսի, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon