«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Նարեկ Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ

Նարեկ Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ

Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են»,–նշել է Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։