«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում. Aravot-ի հարցերը Փաշինյանին

Ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում. Aravot-ի հարցերը Փաշինյանին

Երեկ՝ հուլիսի 25-ին, հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը փոխանցեց քաղաքացիներից մեկի բողոքը, որ Արցախում երեխաները սոված են, բայց վարչապետի կինը բամիայի ու բադրիջանի նկարներ է հրապարակում: Փաշինյանն ասուլիսում անդրադարձել էր այդ հարցին ու ասել էր, թե բա մենք իրավունք չունե՞նք բադրիջան ու բամիա ուտենք, բադրիջան լինելու իրավունք չունի՞, Ղարաբաղում էլ թող բադրիջան աճեցնեն ու ուտեն, բայց մոռացել էր կարեւոր նրբություն: Նկատեցինք՝ կառավարական ամառանոցում չեն կրակում, Արցախում կրակում են, եւ հետո, ի սեր Աստծո, կերեք ինչ ուզում եք, հարցը նկարելու եւ ցույց տալու մեջ է, ի՞նչ ուղերձ է հղում վարչապետի կինը դրանով, դուք ընդհանրապես ապրումակցում ունե՞ք, թե՞ չունեք:

Լրագրողը նաեւ փոխանցեց զոհվածի ծնողի հարցը՝ ուղղված Փաշինյանին, մեջբերելով Չարենցին և հարցրեց՝ Չարենցը մարգարեաբար գիտեր ինչ է լինելու իր մահվան օրը, Դուք երբեւէ մտածե՞լ եք այդ հարցի շուրջ՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվելու, եթե մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի, Ձեզ ինչպե՞ս են հիշելու, ո՞վ է սգալու, բացի Ձեր ընտանիքի անդամներից եւ, ասենք, Հովիկ Աղազարյանից, Դուք ընդհանրապես մտածե՞լ եք այդ հարցի շուրջ, որ Ձեզ չհիշեն՝ որպես Հերոստրատ, այլ լինի համամարդկային սուգ, կամ գոնե համահայաստանյան սուգ:

Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութում: