«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը. զոհեր ու վիրավորներ կան

ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը. զոհեր ու վիրավորներ կան

Երեկ՝  փետրվարի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Մ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ՀՀ Պաշտապնության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհի ուժեղ բքի և մերկասառույցի պատճառով Սև լիճ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլորվելով հայտնվել է ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Մ.-ն, ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Զաքար Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Զորանդ Ա.-ն և Երևանի բնակիչ 39-ամյա Զորակ Ե.-ն տեղում մահացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահածացներից Զորանդ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, Զորակ Ե.-ն ծառայում է ՀՀ ՊՆ  N զորմասում՝  գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, իսկ վարորդ Գոռ Մ.-ն և վիրավոր Զաքար Զ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես ժամկետային զինծառայողներ:

Լրացում.

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է.

«Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:

Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են»: