«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատերազմում զոհվածների ևս 18 չհայտնած անուն. Razm.info

Պատերազմում զոհվածների ևս 18 չհայտնած անուն. Razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։

Շարքի առաջին և երկրորդ մասերի հրապարակումից հետո Պաշտպանության բանակը հրապարակել է ևս երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ Նրանցից 6-ը ներառված էին այս շարքի նախորդ մասերում։

Նրանք են․

  • Մարկոսյան Հովհաննես Արմենի (ծնված` 1994թ․,Հրազդան), կամավորական, զոհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի 15–ին։
  • Աղազարյան Ալեն Էդիկի (ծնված՝ 1990թ․) զոհվել է հյուսիսային ուղղությամբ, հոկտեմբերի 4-ին։
  • Մարգարյան Մանուկ (ծնված՝ 1985թ․), կամավորական։
  • Սարգսյան Գոռ (ծնված՝ 1985թ․) կամավորական։
  • Ազարյան Սարգիս Վահանի (ծնված՝ 1992թ․, Փարպի), զոհվել է նոյեմբերի 8-ին Շուշիի մարտերում։
  • Ասրյան Մխիթար Վլադիկի, զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում։
  • Աղաջանյան Արթուր Էդիկի (ծնված՝ 1984թ․), պահեստազորային, զոհվել է հոկտեմբերի 10–ին Ֆիզուլիում։
  • Հյուսնունց Նվեր Վագիֆի (ծնված՝ 1986թ․, Մարտակերտ), կամավորական, զոհվել է նոյեմբերին Կարմիր Շուկայում։
  • Արշակյան Գևորգ Արշավիրի (ծնված՝ 1996թ․, Երևան) պահեստազորի սպա, կամավորական, զոհվել է Շուշիի մարտերում։
  • Ադուրյան Արեգ Արտակի (ծնված՝ 2000թ․), ժամկետային զինծառայող, բուժակ։
  • Սարգսյան Ժորա Սարգսի (ծնված՝ 2000թ․), զոհվել է հոկտեմբերի 23-ին։
  • Քթրյան Ժորա Սամվելի (ծնված՝ 1996թ․, Մայիսյան), ավագ լեյտենանտ։
  • Բարսեղյան Էդգար Սամվելի (ծնված՝ 1993թ․, Արմավիր), կամավորական։
  • Մարտիրոսյան Մերուժան Ռոմայի (ծնված՝ 1987թ․), զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղի պաշտպանության մարտերում։
  • Խաչատրյան Լյովա Շիրազի (ծնված՝ 1991թ․), կապիտան, խաղաղապահը զոհվել է նոյեմբերին։
  • Առաքելյան Արթուր Կամոյի (հայր) և Առաքելան Կամո Արթուրի (որդի), զոհվել են հոկտեմբերի 29-ին։
  • Ղարսյան Հայկ, ավագ լեյտենանտ, զոհվել է Վարանդայում։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը...