Պատմության այս օրը. ապրիլի 13

Օրացույց 13.04.2021   09:30   786

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Հռոմի պապի Մարտին Դավանողի հիշատակը
  • Հինդուիզմ - Վասանտա Նավարատի՝ Աստվածամոր գարնանային ինը գիշերը (Vasanta Navaratri) *
  • Մահմեդականություն - Ռամադան՝ մահմեդականների ծոմապահության սկիզբը *
  • Ուղղափառություն - Սուրբ Խրատիայի հիշատակը *
  • Սլավոնական - Իպատիա Հրաշագործ *

Ազգային

  • ԱՄՆ - Թոմաս Ջեֆերսոնի ազգային օրը (National Thomas Jefferson Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան կրեդոյի օրը (American’s Creed Day)
  • ԱՄՆ - Սպիտակ տանը Զատիկի ձու գլորելու օրը (White House Easter Egg Roll) *
  • ԱՄՆ - Դեղձով կոբլերի ազգային օրը (National Peach Cobbler Day) *
  • ԱՄՆ - Ճաշի պլանավորման ազգային օրը (National Make Lunch Count Day) *
  • ԱՄՆ - «Էրուդիտ» խաղի ազգային օրը (National Scrabble Day) *
  • ԱՄՆ - Զեֆիրի օրը (Peeps Day) *
  • Էկվադոր - Ուսուցչի օրը *
  • Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
  • Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year) *
  • Լեհաստան - Խատինի զոհերի համաշխարհային օրը *
  • Կամբոջա - Կխմերական Նոր տարի (Khmer New Year) *
  • Կանադա - Զեֆիրի օրը (Peeps Day) *
  • Հարավային Աֆրիկա - Ընտանիքի օրը (Family Day) *
  • Հնդկաստան - Հին հնդկական էպոսի՝ «Ռամայանի» շաբաթ  *
  • Հնդկաստան - Վայսախի (Vaisakhi) *
  • Հնդկաստան - Սաջիբու Նոնգմա Պանբա (Sajibu Nongma Panba) *
  • Հնդկաստան - Բիջու Փառատոն (Biju Փառատոն) *
  • Հնդկաստան - Բոհագ Բիհու (Bohag Bihu) *
  • Մյանմար - Թինգյան (Thingyan) *
  • Նեպալ - Սոնգկրան (Songkran)
  • Ռուսաստան - Ռուսաստանում տրոլեյբուսի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Բարերարի և բարեգործության օրը *
  • Ռուսաստան - Անխռով ոգու հետ հաղորդակցման օրը *
  • Սլովակիա - Անարդարացի հետապնդվողների օրը (Unfairly Prosecuted Persons Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - Բաթում քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

2005 - YouTube-ում բեռնվել է առաջին՝ «Ես գազանանոցում» տեսահոլովակը։
1991 - Երևանի Հանրապետության հրապարակից հեռացվեց Լենինի արձանը։
1962 - «The Beatles»- առաջին ելույթը «Star Club»-ում։
1926 - Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։
1925 - Կազմավորվեց կույրերի միջազգային միությունը:
1923 - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի հանդիսավոր բացումը։
1909 - Կոստանդնուպոլիսում գտնվող Սուլթան Համիդի բանակը խռովություն բարձրացրեց՝ պահանջելով ցրել խոր­հր­դա­րանը։ 
1904 - Թուրքական բանակը հարձակում գործեց Գելիեգուզան գյուղի վրա։

Անհավասար մարտի ժամանակ զոհվում է ազ­գային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Հրայր Դժոխքը։

1814 - Գերմանիայի Գիսսենյան համալսարանում 13-ամյա Կարլ Վիտտեն ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ դառնալով մինչ օրս պատմության ամենապատանի դոկտորը, ով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
1386 - Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտ­նում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բեր­­­դը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրա­րա­տը։
1204 - Խա­չակ­րաց IV ար­շա­վան­քի մաս­նա­կից­նե­րը գրա­վում և թա­լա­նում են Կոստանդնուպո­լի­սը, որը դառ­նում է Լա­տի­նա­կան կայս­րու­թյան մայ­րա­քա­ղա­քը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Անխելո Էնրիկես, չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող
1988 - Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա (Anderson Luis de Abreu Oliveira), բրազիլացի ֆուտբոլիստ
1985 - Ty Dolla Sign, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր
1978 - Կառլես Պույոլ, իս­պանացի ֆուտբոլիստ 
1974 - Մարտա Յանդովա, գերմանական «Դի Հեփի» ռոք-խմբի երգչուհին, ազգությամբ չեխ 
1973 - Սերգեյ Շնուրով, «Ленинград» խմբի մենակատար 
1963 - Գարրի Կասպարով, շախմատիստ , աշխարհի չեմպիոն
1960 - Ռուդի Ֆյոլեր, գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1948 - Միխայիլ Շուֆուտինսկի, ռուս էստրադային երգիչ, շանսոն
1945 - Անդրեյ Գևորգյան, ուկրաի­նահայ երգահան
1939 - Շեյմաս Հինի (Seamus Heaney), իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակակիր
1928 - Վերա Հակոբյան, հայ հաղորդավար, ասմունքող
1927 - Մորիս Ռոնե, ֆրանսիացի դերասան 

Ալեն Դելոնի հետ նկարահանվել է չորս ֆիլմերում՝ «Պայծառ արևի տակ», «Լողավազան», «Սրիկայի մահը», «Կորած ջոկատ»։ Հայտնի է նաև «Վերելակ դեպի կառափնարան» ու «Թափառող կրակ» ֆիլմերից։

1927 - Անտոնինո Ռոկա, իտալացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1926 - Գրիգոր Աղասյան, հայ նկարիչ
1919 - Հրանտ Գրիգորյան, կոմպոզիտոր
1914 - Հրաչ Բուջիկանյան, հայ թարգմանիչ
1909 - Սուսաննա Խաչատրյան, խաղողագործ-սելեկցիոներ
1906 - Սեմյուել Բեքեթ, իռլանդացի-ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր Նոբելյան մրցանակակիր 
1905 - Հակոբ-Գրիգոր (Ճրճրյան Հակոբ Գրիգորի), թարգմանիչ, հրապարակագիր
1866 - Վրթանես Փափազյան, մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ 
1849 - Հարություն Աբելյան, հայ քիմիկոս
1800 - Կարապետ Փափազյան, կոմպոզիտոր և դիրիժոր
1743 - Թոմաս Ջեֆերսոն, ամերիկացի քաղաքական ակնառու գործիչ, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ 

Անկախության հռչակագրի հեղինակներից է։

1519 - Լորենցո դե Մեդիչի, Ֆրանսիայի թագուհի

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գարրի Կասպարով, Կառլես Պույոլ, Թոմաս ՋեֆերսոնՄորիս Ռոնե, Սեմյուել Բեքեթ, Պատմության այս օրը, Վրթանես Փափազյան, ապրիլի 13

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon