Պատմության այս օրը. հոկտեմբեր 21

Օրացույց 21.10.2020   10:06   96

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արժանապատվության համաշխարհային օրը (Global Dignity Day) *
  • Յոդի անբավարարածության համաշխարհային օրը (World Iodine Deficiency Day) *
  • Նաչոյի միջազգային օրը (International Day of the Nacho) *
  • Դերանունների միջազգային օրը (International Pronouns Day) *
  • Բանականության տոնահանդեսի օրը (Celebration of the Mind Day) *
  • Կրծքագեղձի վերակառուցման օրը (Breast Reconstruction Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ապագա վերադառնալու օրը (Back to the Future Day) *
  • ԱՄՆ - Սողունների մասին իրազեկման ազգային օրը (National Reptile Awareness Day) *
  • ԱՄՆ - Սողունների ազգային օրը (National Reptile Day) *
  • ԱՄՆ - Միասնության օրը (Unity Day) *
  • ԱՄՆ - Դդումով շոռակարկանդակի ազգային օրը (National Pumpkin Cheesecake Day) *
  • ԱՄՆ - Բուժեղբոր ազգային օրը (National Medical Assistants Day) *
  • ԱՄՆ - Վետերանների համար ընտանի կենդանիների ազգային օրը (National Pets for Veterans Day) *
  • ԱՄՆ - Վհուկ ձկների օրը (Hagfish Day) *
  • ԱՄՆ - Խնձորի ազգային օրը (National Apple Day) *
  • ԱՄՆ - Միսսուրիի օրը (Missouri Day) *
  • ԱՄՆ - Դեղերի ստուգման ազգային օրը (National Check Your Meds Day) *
  • ԱՄՆ - Թոթովանքի օրը (Babbling Day) *
  • ԱՄՆ - Վրայիդ կոճակները հաշվելու օրը (Count Your Buttons Day) *
  • ԱՄՆ - Տեղական առևտրային կրպակներին աջակցելու օրը (Support Your Local Chamber of Commerce Day) *
  • Ավստրիա - Օրհնյալ Կառլ Ավստրիացու տոնը (Blessed Charles of Austria)
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Սուրբ Ուրսուլայի օրը *
  • Բուրունդի - Նախագահ Նդադայեի օրը
  • Եգիպտոս - Ռազմածովային ուժերի օրը
  • Թաիլանդ - Բուժքույրերի օրը
  • Թայվան - Պանդուխտ չինացիների օրը
  • Հնդկաստան - Ոստիկանների հիշատակի օրը (Police Commemoration Day) *
  • Հոնդուրաս - Զինված ուժերի օրը
  • Մարշալյան Կղզիներ - Համաձայնության օրը
  • Միացյալ Թագավորություն - Խնձորի օրը (Apple Day) *
  • Միացյալ Թագավորություն - Թրաֆալհարյան ճակատամարտի օրը (Trafalgar Day) *
  • Ռուսաստան - Բազմագույն գոտիների օրը *
  • Սերբիա - Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը
  • Սոմալի - Հեղափոխության օրը
  • Ուզբեկստան - Պետական լեզվի օրը

* Հոկտեմբերի 21-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Նշվեց «Վերադարձ դեպի ապագա» օրը՝ «Վերադարձ դեպի ապագա 2» ֆիլմից պատվին:
1997 - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր ստորագրեց դեկտեմբերի 10-ից երկրի նոր մայրաքաղաքը Ակմոլան հայտարարելու մասին, որը հետագայում ստացավ Աստանա անվանումը:

  • 2019 թվականի մարտի 20-ին վերանվանվել է Նուր Սուլթան (նախկին նախագահի պատվին)։

1997 - Էլթոն Ջոնի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը, որը նվիրված է արքայադուստր Դիանայի հիշատակին, դարձավ փոփ երաժշտության պատմության ամենահանրաճանաչ սինգլը:

  • Մեկ ամսվա ընթացքում վաճառվել է 31,8 մլն օրինակ։

1992 - Վաճառքի հանվեց Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը:
1991 - Ամերիկացի պատանդ Ջեսսի Թյորներն ազատ արձակվեց Բեյրութում 5 տարվա բանտարկությունից հետո:
1981 - Անդրեաս Պապանդրեուն ձևավորեց Հունաստանի պատմության մեջ առաջին սոցիալիստական կառավարությունը:
1980 - Մ. Ս. Գորբաչովն ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:
1975 - «Վեներա-9»-ը դարձավ Վեներայի ուղեծիր արձակված առաջին արբանյակը:
1970 - Կորեական եկեղեցում 777 զույգերի միաժամանակյա պսակադրություն տեղի ունեցավ։
1964 - ԱՄՆ-ում էկրան է բարձրացավ «Իմ չքնաղ լեդին» ֆիլմը Օդրի Հեփբերնի գլխավոր դերակատարությամբ:
1961 - Նախագահ Նասերը կարգադրեց բռնագրավել հարուստ եգիպտացիների սեփականությունը:
1959 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց Տիբեթում կրոնական և քաղաքացիական ազատությունների վերականգնման մասին:
1945 - Ֆրանսիայում առաջին անգամ կանանց թույլատրվել է մասնակցել քվեարկությանը։
1944 - Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացավ ամերիկյան «Ռուբիկոն» նավի անձնակազմը:

  • Նավը գտնվեց առանց վնասվածքների, իսկ նավի վրա միայն շունն էր։
  • Նավը գերազանց վիճակում էր, եթե չհաշվենք նավի քթից կախված քարշակի պատռված պարանը։

1937 - Ավիակոնստրուկտոր Տուպոլևը ձերբակալվեց հակահեղափոխական կազմակերպությանը պատկանելու մեղադրանքով:
1928 - Տրոցկին ուղերձ հղեց բոլոր երկրների կոմունիստներին Ստալինի պլանների դեմ պայքարելու կոչով:
1926 - Մոնրեալում ամերիկացի աճպարար Հարի Գուդինին խնդրեց հանդիսատեսին հարվածել իր փորին:

  • Այդ հարվածից աճպարարը 10 օր անց մահացավ։

1923 - Մյունխենի գերմանական թանգարանում բացվեց առաջին պլանետարիումը։

  • Այն ցուցադրել է պրոֆեսոր Վալտեր Բաուերսֆելդը։

1879 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկեց իր առաջին շիկացած լամպը ածխային թելերով:
1869 - Թարմ խխունջների առաջին խմբաքանակը ցամաքային ճանապարհով հասավ Բալթիմոր։
1858 - Ժ. Օֆենբախի «Օրփեոսը դժոխքում» օպերետի առաջնախաղը Փարիզում:
1858 - Փարիզում առաջին անգամ կատարվեց կանկան պարը։
1829 - Ջոզեֆ Էսփդինն արտոնագրեց փորթլանդ ցեմենտը։
1520 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանը հայտնաբերեց նեղուց, որը հետագայում կոչվեց իր անունով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Նեմանյա Վիդիչ, սերբ ֆուտբոլիստ
1980 - Քիմ Քարդաշյան, մոդել և դերասանուհի
1960 - Իսրայել Հակոբկոխյան, բռնցքամարտիկ, Եւրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն
1933 - Ֆրանսիսկո Խենտո, իսպանացի ֆուտբոլիստ
1921 - Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ, հոլանդուհի աստղագետ
1904 - Գիորգի Ծերեթելի, վրացի արևելագետ (մ. 1973 թ.)
1902 - Կարո Հովնաթանյան, հայ խորհրդային վիրաբույժ
1863 - Սիպիլ (Զապէլ Խանճեան), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (մ. 1934 թ.)
1848 - Մկրտիչ Փորթուգալյան, արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ (մ. 1921 թ.)
1833 - Ալֆրեդ Նոբել, շվեդ քիմիկոս, ինժեներ (մ. 1896 թ.)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, հոկտեմբեր 21

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon