«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 14

Պատմության այս օրը. հուլիսի 14

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկակի մարդկանց միջազգային օրը (International Non-Binary People’s Day) *
  • Խնաձկների մասին իրազեկման օրը (Shark Awareness Day) *
  • Անկանոնության օրը (Pandemonium Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ժապավենաքանոնի ազգային օրը (National Tape Measure Day) *
  • ԱՄՆ - «Գրանդ-Մարնյե» կոկտեյլի ազգային օրը (National Grand Marnier Day) *
  • ԱՄՆ - Պանրով մակարոնի ազգային օրը (National Mac and Cheese Day) *
  • ԱՄՆ - Նուդիստների ազգային օրը (National Nude Day) *
  • Բելգիա - Ֆրանսիայի ազգային տոնը (French National Holiday in Liege) 
  • Իրաք - Հանրապետության օրը 
  • Հնդկաստան - Կեր Փուջա (Ker Puja) *
  • Ճապոնիա - Նաչիի կրակների փառատոնը (Nachi-no-Ogi Matsuri) *
  • Մադագասկար - Ֆամադիխանի արարողությունը (Famadihana ceremonies) *
  • Միացյալ Թագավորություն - Սևերկրի օրը (Black Country Day) *
  • Շվեդիա - Գահաժառանգ արքայադուստր Վիկտորիայի ծննդյան օրը
  • Ռուսաստան - Հաղարջի օրը
  • Ռուսաստան - Միջատակի օրը *
  • Ռուսաստան - Օ տառով 27 բառ մտածելու օրը
  • Ֆրանսիա - Բաստիլի գրավման օրը (Bastille Day) 

* Հուլիսի 14-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Նիցայում Իսլամական պետության ահաբեկիչը բեռնատարով մխրճվում է ամբոխի մեջ։
2015 - «Նոր հորիզոններն» միջմոլորակային կայնն անցնում է Պլուտոնի մոտով։

  • Նվազագույն հեռավորությունը նրա կենտրոնից կազմում է 13691 կմ։

1976 - Կանադայում արգելվում է մահապատիժը։
1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվում են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։
1966 - Բրիջիտ Բարդոն ամուսնանում է Գյունտեր Սաքսի հետ։
1964 - Ադրիանո Չելենտանոն ամուսնանում է դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ։
1952 - Ամերիկյան «Ջեներալ Մոթորս» կազմակերպությունը հայտարարում է մեքենաների մեջ առաջին օդափոխիչները տեղադրելու մասին։
1939 - Մագադանը քաղաքի կարգավիճակ է ստանում։
1933 - Նացիստներն արգելում են բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, բացի իրենց սեփականից։
1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվում է հանգստյան օր։
1867 - Ալֆրեդ Նոբելը փորձարկում է իր ստեղծած դինամիտը։
1789 - Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։
1099 - Խաչակիրներն սկսում են Երուսաղեմի գրոհը ու հաջորդ օրը գրավում են այն։


ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Taboo, ամերիկացի ռեփեր, The Black Eyed Peas խմբի անդամ
1934 - Ժիրայր Անանյան, դրամատուրգ  
1928 - Նոդար Դումբաձե, վրացի գրող

  • Դումբաձեն հայտնի է «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ստեղծագործություններով։

1923 - Ռոբերտ Զիլջյան, ամերիկահայ գործարար
1918 - Ինգմար Բերգման, շվեդ ռեժիսոր, դրամատուրգ

  • Հեղինակային կինոյի լավագույն վարպետներից մեկն է։ Ռեժիսորի ամենահայտնի աշխատանքների շարքում են «Յոթերորդ կնիքը», «Շշուկներ և ճիչեր», «Ֆանի և Ալեքսանդր», «Անձ», «Տեսարաններ ամուսնական կյանքից», «Մորու դաշտ» ֆիլմերը։

1913 - Ադամ Ջոնսոն, անգլիացի ֆուտբոլիստ
1912 - Վուդի Գատրի, ամերիկացի ֆոլք երաժիշտ
1903 - Իրվինգ Սթոուն, ամերիկացի գրող

  • Սթոունը հայտնի մարդկանց մասին 25 վեպերի հեղինակ է։

1862 - Գուստավ Կլիմտ, ավստրիացի նկարիչ, մոդեռնի հիմնադիրներից  
1602 - Ջուլիո Մազարինի, իտալացի և ֆրանսիացի քաղաքական գործիչ