Պատմության այս օրը. հուլիսի 30

Օրացույց 30.07.2020   09:00   497

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) *

Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների։

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։ «Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,- ասվում է փաստաթղթում։ Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը սևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։ Շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ։

  • Ասեղնագործության համաշխարհային օրը (World Embroidery Day) *
  • Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Trafficking in Persons) *

Ազգային

  • ԱՄՆ - Չիլիով հոթ-դոգի ազգային օրը (National Chili Dog Day) *
  • ԱՄՆ - Սկեսրայրի և սկսեսրոջ ազգային օրը (National Father-in-Law Day) *
  • ԱՄՆ - Ինֆորմատորների երախտագիտության ազգային օրը (National Whistleblower Appreciation Day) *
  • ԱՄՆ - Աստծուն ապավինելու ազգային օրը (National Motto Day «In God We Trust») *
  • ԱՄՆ - Չիզքեյքի ազգային օրը (National Cheesecake Day) *
  • ԱՄՆ - Փափուկ կազմով գրքերի օրը (Paperback Book Day) *
  • ԱՄՆ - Երազանքի թատրոնի օրը (Dream Theater Day) *
  • ԱՄՆ - Գրկախառնության օրը (Share a Hug Day) *
  • Բերմուդյան կղզիներ - Ազատագրության օրը
  • Իսրայել - Իններով ավան (Tisha B’Av Eve) *
  • Կուբա - Հեղափոխության նահատակների օրը (Day of the Martyrs of the Revolution) 
  • Հայաստան - Սուրբ նախահայրերի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի) *

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամուելի, Սամփսոնի, Հեփթայայի, Բարակի, Գեդոենի և այլ նախահայրերի հիշատակության օրը։
Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքին է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ:
Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք էլ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց՝ արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը:

  • Հարավային Սուդան - Նահատակների օրը
  • Մարոկո - Գահի օրը *
  • Ռուսաստան - Գունավոր խմիչքների օրը *
  • Վանուատու - Անկախության օրը
  • Տաջիկստան - Հրշեջ պահպանության աշխատակիցների օրը

* Հուլիսի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1984 - NBC հեռուստաընկերությունը սկսում է «Սանտա Բարբարա» սերիալի ցուցադրությունը։
1980 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաք։
1980 - Վանուատուն անկախություն է ձեռք բերում։
1974 - Քվեբեկում ֆրանսերենը հայտարարվում է միակ պաշտոնական լեզու։
1971 - Ապոլոն-15-ը երկու աստղագնացներով վայրէջք է կատարում Լուսնի վրա։
1954 - Մեմֆիսում կայանում են Էլվիս Փրեսլիի առաջին համերգները։
1932 - Լոս Անջելեսում մեկնարկում են 10-րդ Օլիմպիական խաղերը։
1930
- Ուրուգվայում տեղի է ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։
1898 - Մոսկվայում հանդիսավոր բացվում է առաջին քաղաքային կոյուղին։
1898 - Ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելոգն ու նրա եղբայր Ուիլը հայտնագործում են եգիպտացորենի փաթիլները։
1858
- Անգլիացի հետազոտող Ջոն Սփիքը հայտնաբերում է Աֆրիկայի Վիկտորիա լիճը։
1793 - Կանադայում սկսվում է Յորքի շինարարությունը (ներկայիս Տորոնտո)։
1729 - Հիմնվում է Բալթիմոր քաղաքը։
1502 - Քրիստոփոր Կոլումբոսն առաջին անգամ մայա ցեղի ներկայացուցչի է տեսնում։


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Դայանա Վիկերզ, անգլիացի երգիչ-երգահան և դերասանուհի
1974 - Հիլարի Սուենք, ամերիկացի դերասանուհի

  • 1999 թ. և 2004 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Տղաները չեն լալիս» և «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմերում խաղացած դերերի համար։

1970 - Քրիստոֆեր Նոլան, անգլո-ամերիկացի կինոռեժիսոր

  • Նոլանի հայտնի ֆիլմերն են «Հիշիր», «Հեղինակություն», «Խավարի ասպետը», «Սկիզբ», «Ինտերստելլար», «Բեթմեն․ Սկիզբ»։

1969 - Սայմոն Բեյքեր, ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
1968 - Թերի Քրյուզ, ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան
1964 - Յուրգեն Կլինսման, գերմանացի ֆուտբոլիստ
1948 - Ժան Ռենո, մարոկկացի դերասան

  • Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Գոձիլա», «Ռոնի», «Առաքելությունն անիրագործելի է», «Եկվորները», «Ֆրանսիական համբույր», «Բոսորագույն գետեր»,«Ձախողակները», «Կորսիկացին», «Դա Վինչիի ծածկագիրը»։

1947 - Առնոլդ Շվարցենեգեր, դերասան, նահանգապետ

  • Առավել հայտնի է «Տերմինատորը» ֆիլմից։

1936 - Բադի Գայ, ամերիկացի երգիչ-երգահան և կիթառահար, 5 «Գրեմմիի» մրցանակակիր
1936 - Նորայր Ադալյան, հայ արձակագիր
1923 - Հրանտ Շահինյան, հայ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (մ. 1996)
1909 - Սիրիլ Նորքոթ Պարկինսոն, անգլիացի պատմաբան և գրող (մ. 1993)
1896 - Սեդրակ Շարիմանյան, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից (մ. 1989)
1863 - Հենրի Ֆորդ, ամերիկացի գործարար (մ. 1947)
1859 - Եսայի Ջանփոլադյան, բարերար, հասարակական գործիչ
1818 - Էմիլի Բրոնտե, անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մ. 1848)
1511 - Ջորջո Վազարի, իտալացի նկարիչ, ճարտարապետ (մ. 1574)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հիլարի Սուոնք, Ժան Ռենո, Առնոլդ Շվարցենեգեր, Քրիստոֆեր Նոլան, Պատմության այս օրը, Բադի Գայ, հուլիսի 30, Յուրգեն Կլինսման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon