«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. նոյեմբերի 22

Պատմության այս օրը. նոյեմբերի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երաժշտի միջազգային օրը (International Musician Day) *
  • Որդիների միջազգային օրը (International Son Day) *
  • Բյուրեղապակե գանգի համաշխարհային օրը (Crystal Skull World Day) *

Ազգային

  • Ալբանիա - Ալբանական այբուբենի օրը *
  • ԱՄՆ - Ջոն Քենեդիի հիշատակի օրը (Day of Remembrance for President John F. Kennedy) *
  • ԱՄՆ - Կիրակնօրյա զարթոնք (Stir Up Sunday) *
  • ԱՄՆ - Մարդասիրական ընկերության տարեդարձի օրը (Humane Society Anniversary Day) *
  • ԱՄՆ - Լոռամրգով սոուսի ազգային օրը (National Cranberry Relish Day) *
  • ԱՄՆ - Քո սեփական երկիրն ստեղծելու ազգային օրը (National Start Your Own Country Day) *
  • ԱՄՆ - Ավտո քշելու օրը (Go For A Ride Day) *
  • ԱՄՆ - Բռնության դեմ պայքարի ազգային օրը (National Stop the Violence Day) *
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Ծառատունկի օրը
  • Գվինեա - Ներխուժման օրը *
  • Գերմանիա - Ննջեցյալների կիրակի (Totensonntag) *
  • Իսրայել - Բեն Գուրիոնի օրը *
  • Լիբանան - Անկախության օրը
  • Կոստա Ռիկա - Ուսուցչի օրը
  • Հայաստան - Բանկային աշխատողի օրը *
  • Ղրղզստան - Դատախազության աշխատողի օրը
  • Ճապոնիա - Լավ զույգերի օր *
  • Մեքսիկա - Սուրբ Սեսիլիա տոնը (Fiesta դե Santa Cecilia) *
  • Մոնակո - Սուրբ Սեսիլիայի օրը *
  • Ռուսաստան - Հոգեբանի օրը *
  • Ռուսաստան - Բառարանների և հանրագիտարանների օրը *
  • Ռուսաստան - Խնամատար ընտանիքի օրը *
  • Ռուսաստան - Սրճարանում տաքանալու օրը *
  • Ռուսաստան - Բևեկնախեժի երկրպագուների օրը *
  • Սինգապուր - Տատիկների և պապիկների օրը
  • Վենեսուելա - Հոգեբանի օրը *

Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Ուկրաինայում սկսվեց «Նարնջագույն հեղափոխությունը»։
2003 -
Նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ընդդիմախոսները Թբիլիսիում գրավեցին Վրաստանի խորհրդարանը:
1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
1990 -
Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը հայտարարեց իր հրաժարականի մասին:
1987 - Չիկագոյում տեղի ունեցավ հեռուստատեսության եթերում ներխուժման ամենահայտնի դեպքը:

  • WGN-TV ալիքում երեկոյան նորությունների ցուցադրման ժամանակ էկրանին 20 վայրկյան հայտնվեց «Max Headroom» գիտաֆանտաստիկ սերիալի հերոսի դիմակով մարդը։
  • Եթեր ներխուժած չարագործը չի հայտնաբերվել։

1986 - Մայք Թայսոնը նվաճեց գերծանր քաշային կարգում WBC տիտղոսը՝ դառնալով բռնցքամարտի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը:
1968 - «Բիթլզ» խումբը թողարկեց The White Album ալբոմը։
1966 - Իսպանիայի խորհրդարանն ընդունեց գեներալ Ֆրանկոյի առաջարկած նոր Սահմանադրությունը:
1963 - Դալասում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին:
1960 -
Զապորոժիեի «Կոմունար» գործարանը (այժմ ՝ «Ավտոզազ» ԲԸ) թողարկեց «Զապորոժեց» փոքրածավալ մարդատար ավտոմեքենաների առաջին խմբաքանակը։
1946 - Անգլիայում վաճառքի են հանվել առաջին գնդիկավոր գրիչները։
1938 -
Հարավաֆրիկյան ափին որսացին անհետացած համարվող նախապատմական ցելականտ ձուկը (լատ. coelacanth)։
1936 - ԽՍՀՄ-ում Սովնարկոմի որոշմամբ թույլատրվում է արհեստական աբորտը, եթե հղիության շարունակությունը սպառնում է մոր կյանքին:
1928 - Փարիզում տեղի ունեցավ Մորիս Ռավելի «Բոլերո» նվագախմբային պիեսի առաջին կատարումը:
1927 - Պարսկաստանը հայտարարում է իր իրավունքները Պարսից ծոցի Բահրեյն կղզու վրա։
1922 - Յոզեֆ Վիրտից հետո Գերմանիայի նոր կանցլեր է դառնում Վիլհելմ Կունոն:
1917 -
Կանադայում կազմավորվեց Հոկեյի ազգային լիգան (NHL):
1909 - Օրվիլ
և Ուիլբեր Ռայթ եղբայրները ձեռնարկեցին աերոպլանների արտադրության առաջին ընկերությունը:
1906 - Ռուսաստանում սկսվեց ագրարային բարեփոխումը:
1621 -
Լոնդոնի Սբ Պողոսի տաճարի վանահայր նշանակվեց անգլիացի ականավոր բանաստեղծ Ջոն Դոնը։
1604 -
Իսպանիայի 26-ամյա թագավոր Ֆիլիպ III-ը, որի օրոք պալատական էթիկետը հասցվել էր աներևակայելի կատարելության, այրվեց բուխարու մոտ, որովհետև չկարողացան գտնել այն միակ Գրանդին, որն իրավունք ուներ տեղաշարժել թագավորի աթոռը։
1497 - Պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման անցավ բարի Հույսի հրվանդանով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Քրիս Սմոլինգ, անգլիացի ֆուտբոլիստ
1987 - Մարուան Ֆելաինի, բելգիացի ֆուտբոլիստ
1984 - Սքարլեթ Յոհանսոն, ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի
1982 - Չարլին Չոյ, կանադայա-հոնգքոնգցի երգչուհի և դերասանուհի
1982 - Հայկ Գյոլչանյան, Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող ռեժիսոր
1962 - Վիկտոր Պելևին, ռուս ֆանտաստ գրող
1942 - Լեոնիդ Ազգալդյան (զ. 1992), հայ ֆիզիկոս և ռազմական գործիչ
1930 - Կիմ Երիցյան (մ. 2010) դերասան
1929 - Սևակ Արզումանյան
(մ. 2004) հայ գրականագետ

1913 - Բենջամին Բրիթեն (մ. 1976), անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
1909 - Դավիթ Խզմալյան (մ. 2001) հայ խորհրդային էներգետիկ
1907 - Գուիդո Մազետտի (մ. 1993) իտալացի ֆուտբոլիստ, դարբասապահ
1903 - Հենրի Գաբրիելյան (մ. 1981), փիլիսոփա
1902 - Հայկ Աբաղյանց (մ. 1964) հայազգի խորհրդային ջերմատեխնիկ
1897 - Աստղիկ Երամյան, հայ խորհրդային դերասանուհի

1881 - Էնվեր փաշա (սպանվել է 1922), թուրք քաղաքական գործիչ
1873 - Հակոբ Մանանդյան (մ. 1952), հայ պատմաբան, բանասեր և աղբիւրագետ
1869 - Անդրե Ժիդ (մ. 1951) ֆրանսիացի գրող և դրամատուրգ
1861 - Դանիել Բեկ-Փիրումյան (մ. 1921) հայ ռազմական գործիչ
1787 - Ռասմուս Ռասկ (մ. 1823), դանիացի լեզվաբան և բանասեր