«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 21

Պատմության այս օրը. օգոստոսի 21

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ահաբեկչության զոհերի հիշատակի և պատվո միջազգային օրը (International Day of Remembrance and Tribute to the Victims of Terrorism) *
  • Համացանցում խնամքին հետևելու օրը (Internet Self Care Day) *
  • Առանց դիմահարդարման միջազգային օրը

Ազգային

  • ԱՄՆ - Հավայի պետականության օրը (Hawaii Statehood Day)
  • ԱՄՆ - Ծերերի ազգային օրը (National Senior Citizens Day) *
  • ԱՄՆ - Սպումոնիի ազգային օրը (National Spumoni Day) *
  • ԱՄՆ - Գանեշ Չատուրթի (Ganesh Chaturthi) *
  • ԱՄՆ - Պոետի օրը (Poet’s Day) *
  • ԱՄՆ - ԱՄՆ Կոնգրեսի ստարտափերի օրը (Congressional Startup Day) *
  • ԱՄՆ - Բրազիլական շտկման ազգային օրը (National Brazilian Blowout Day) *
  • ԱՄՆ - Քաղցր թեյի օրը (National Sweet Tea Day) *
  • Էստոնիա - Երկաթուղու պատմության օրը *
  • Ինդոնեզիա - Քութի Բերսամա (Cuti Bersama) 
  • Իսպանիա - Սեմանա Գրանդեի փառատոնը (Viernes Semana Grande) *
  • Լատվիա - Լատվիայի Հանրապետության կարգավիճակը որպես պետություն և փաստացի Լատվիայի Հանրապետության վերականգնման Սահմանադրական օրենքի ընդունման օրը
  • Կանադա - Ոսկե գավաթի շքերթը (Gold Cup Parade) *
  • Հնդկաստան - Թիջ (Teej) * 
  • Մարոկո - Երիտասարդության օրը
  • Միկրոնեզիա - Կտակարանի օրը 
  • Նեպալ - Թիջ (Teej) * 
  • Չեխիա - 1968 թ. Վարշավյան պայմանագրի երկրների ներխուժման զոհերի հիշատակի օրը
  • Պակիստան - Զրադաշտ Աստծո ծննդյան օրը (Хордад Сал) 
  • Ռուսաստան- Սպայի օրը
  • Ռուսաստան - Վայրի խոտեր հավաքելու օրը *
  • Ռուսաստան - Հին տճկորների տոնը
  • Ֆիլիպիններ - Նինոյ Ակինոյի օրը (Ninoy Aquino Day) *

* Օգոստոսի 21-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Սկսվեց բջջային սարքավորումների համար նախատեսված նոր դոմենների գրանցումը՝ ընդհանուր օգտագործման «կետ(.)mobi անվամբ։
2002 - Արիզոնա նահանգի հյուսիսում գտնվող անապատում բարեհաջող անցկացվեցին «Spirit» մարսագնացի փորձարկումները։
1993 - Անհայտ պատճառներով կորավ Mars Observer տիեզերանավը։
1991 - Լատվիան հայտարարում է Խորհրդային Միությունից անկախանալու մասին:
1962 - Տեղի ունեցավ «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, նկարահանված Ատրպետի պատմվածքի հիման վրա:

  • «Տժվժիկ» կինոնկարը «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած կարճամետրաժ ֆիլմ է։ Տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։
  • Սցենարի հեղինակը Երվանդ Մանարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արման Մանարյանը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հրաչյա Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը և Արման Կոթիկյանը։
  • Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։ Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։ Իսկ թե ինչպես է պատասխանում նրան Ներսես աղբարը, կարող եք իմանալ ֆիլմը դիտելուց հետո:

1959 - Հավային դարձավ ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։
1957 - ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»:
1911 - Լուվրից Մոնա Լիզա կտավի գողության փորձ կատարվեց։
1888 - Ամերիկացի Ուիլյամ Բերոուզն արտոնագրում է գումարումներ կատարող առաջին մեքենան:
1770 - Ջեյմս Կուկը հայտարարեց Ավստրալիան բրիտանական տարածք և անվանեց այն Նոր Հարավային Ուելս։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Ռոբերտ Լևանդովսկի, լեհ ֆուտբոլիստ, հարձակվող
1984 - Ալիզե, ֆրանսիացի պարուհի
1973 - Սերգեյ Բրին, ամերիկացի համակարգչային մագնատ
1967 - Սերժ Թանգյան, ռոք երաժիշտ, երգահան

  • Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 21-ին Բեյրութում:
  • Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել՝ System of A Down։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։
  • Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
  • Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։
  • 2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սերժ Թանկյանը ներկայացրեց իր նոր երգը: Այն կոչվում է «100 Years» (100 տարի):

1951 - Գլեն Հյուզ, անգլիացի բաս կիթառահար և վոկալիստ
1951 - Գարեգին Բ Ոսկեհատցի, Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս 1999-ից
1936 - Ուիլթ Չեմբեռլեն, ամերիկացի բասկետբոլիստ
1933 - Ջանեթ Բեյքեր, անգլիացի մեցցո-սոպրանո
1930 - Քրիստիան Լեգրան, ֆրանսիացի հայազգի երգչուհի
1923 - Սուրեն Սաֆարյան, հայ նկարիչ
1915 - Ռաքուել Ռաստենի, դանիացի երգչուհի
1862 - Էմիլիո Սալգարի, իտալացի գրող
1798 - Ժյուլ Միշլե, ֆրանսիացի պատմաբան