Պատմության այս օրը. փետրվարի 3

Օրացույց 03.02.2020   09:20   509

1998 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ,

Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր... Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բարին ընդ ձեզ»։

1994 - Ամերիկյան «Դիսկավերի» տիեզերանավի մեկնարկը։ Անձնակազմում առաջին անգամ ընդգրկված էր ռուս տիեզերագնաց։

1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:

1991 – Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:

1972 - Տեղի ունեցավ XI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապպորո, Ճապոնիա):

1966 - «Լուսին-9» ավտոմատ կայանը աշխարհում առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ Փոթորիկների օվկիանոս տեղանքում և համայնապատկերի լուսանկար փոխանցեց Երկիր:

Похожее изображение

Լուսնից առաջին լուսանկարը

1960 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ ու մարզիչ Յոահիմ Լյովը։

2006 թվականի օգոստոսի 1-ից Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչն է։

1958 - Հաագայում Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստորագրեցին Բենիլյուքսի՝ տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։

1950 - Ֆիզիկոս Կլաուս Ֆուկսի ձերբակալումը՝ ՍՍՀՄ-ին ատոմային ռումբի ստեղծման գաղտնիքները փոխանցելու կասկածանքով:

1911 - Ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։

Картинки по запросу Գարեգին Սևունց

1952-ին լույս տեսած «Թեհրան» վեպը բացառիկ երևույթ էր հայ գրականության համար։ Լույս տեսնելուն պես այն թարգմանվեց տասնյակ լեզուներով և համաշխարհային հռչակ բերեց հեղինակին։

1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:

1830 - Եվրոպայի երեք խոշոր տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստորագրեցին Լոնդոնյան արձանագրությունը, որով ճանաչեցին Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։

1809 - Ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված` Մենդելսոնի քայլերգ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 3, Յոահիմ Լյով, Լևոն Տեր-Պետրոսյան, Ֆելիքս Մենդելսոն, Գարեգին Սևունց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon