«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՊՆ. Մեկ տարի անհայտ կորածը կճանաչվի մահացած

ՊՆ. Մեկ տարի անհայտ կորածը կճանաչվի մահացած

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հետ կապված աշխատանքների վերաբերյալ։

ՊՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»։ Դրա համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման։ Դրա համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ:

Սակայն կատարված նոր կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։

Պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանով սահմանվել է գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը, որով կանոնակարգվում են գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը զինծառայողի ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: