Պուտինը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը. kremlin.ru

Տարածաշրջան 19.05.2021   19:12   86

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմային հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան»: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

«Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, սահման, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon