«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Քրիստինե Խանումյան. Ռուսական պլանի մասին

Քրիստինե Խանումյան. Ռուսական պլանի մասին

Արցախում վերջին բողոքի ակցիաներին դրսից ամենազավեշտալի արձագանքներն են հետեւել, դրանցից ամենաակնառուները եւ հակասականները երկու հակառակ ճամբարներից են, մեկը՝ թե ռուսներին լավ չեք քրֆում, մյուսը, թե՝ Նիկոլին լավ չեք քրֆում, կոպիտ ասած՝ լինել-չլինելու մարտահրավերի առաջ կանգնած արցախցիներին զուտ քաղաքական պայքարի կողմ են փորձում դարձնել։

Բայց առավել վտանգավոր պահ էլ կա․ այս բողոքի ֆոնին այստեղ՝ Ստեփանակերտում,  հաճախ էի լսում մարդկանցից պրետենզիաներ ռուսների հանդեպ՝ «խոստացաք, որ լավ կլինի, եկանք», «ձեզ հավատացինք, բայց․․․» եւ այլն, եւ այլն։ Եւ երբ այդ մարդկանց հարցնում էի՝ իսկ ի՞նչ են ձեզ խոստացել ռուսները, ո՞վ է խոստացել, կոնկրետ ի՞նչ, լավ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք դուք եւ ի՞նչ նկատի ունեն նրանք, մարդիկ զարմացած նայում էին ինձ։

Հիմա կասեմ մի բան, որ շատերը գիտեն, բայց գուցե վախենում են բարձրաձայնել․ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է աշխարհի թերեւս ամենառուսամետ կետը, պատերազմից հետո եւ հատկապես բլոկադայից հետո այն եթե լիովին չի վերածվել ամենահակառուսական կետի, դա միայն Փաշինյանի եւ նրա իշխանության հակառուսական քարոզչության շնորհիվ, որովհետեւ այստեղ նրա հանդեպ ատելությունն այնքան մեծ է, որ նրա հակառուսականությունը զսպում է այստեղի հակառուսականությանը, այսինքն, եթե այդ նույն քարոզչությունն անի օրինակ՝ Քոչարյանը կամ Սերժը, լիովին այլ ազդեցություն կլինի։

Եւ ուրեմն, ովքե՞ր են արդ այստեղ, եւ ինչու չէ նաեւ Հայաստանում, հակառուսականություն տարածել եւ տարածում։ Եթե դուք մի քիչ մոտիկից ճանաչեք Արցախն ու նրա ներքին կյանքն ու նրա քաղաքական պատկերը, կհասականք, որ դա առաջին հերթին անում են քաղաքական դաշտի 90 տոկոսից ավելին կազմող պրոռուսական/կամ գուցե այդպիսին ձեւացող/, ուժերը, որոնք անընդհատ ռուսական կողմի հանդեպ ձեւավորել են եւ շարունակում են ձեւավորել չափազանցված, անիրական ակնկալիքներ։ Պատերազմից առաջ այդ ակնկալիքները ձեւավորում էին «ռուսներին իրականում ձեռնտու է ներկայիս ստատուս քվոն», «ռուսները կողմ են, որ 7 շրջաններից ոչ մեկը չվերադարձվի», «ռուսները թույլ չեն տա, որ պատերազմ լինի, իսկ եթե լինի, կօգնեն, որ հաղթենք», «Լավրովի պլան կամ ռուսական պլան չկա», եւ վերջապես «Լավրովի պլանը ռուսակն պլան չէ, Լավրովի անձնական նախաձեռնությունն է» նարատիվների շրջանակում։ 
Էս մարդկանց լկտիությունն այնքան է, որ անգամ պատերազմից հետո, երբ ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարն իրենք անձամբ բացահայտ խոստովանել են, որ 2012 թվականից ի վեր եղել են ռուսական մոտեցումներ, եւ դրանք եղել են փուլային մոտեցումներ, իրենք ոչ թե ներողություն են խնդրել, այլեւ չնկատելու են տվել այդ հայտարարությունները, եւ շարունակել են ՌԴ-ին վերագրել չափազանցված ակնկալիքներ՝ բացեք 2020-ից հետո համացանցում եւ ԶԼՄ-ներում զետեղված այդ տեսակետները, լիքը բան կգտնեք, այդ թվում՝ «ռուսները եկել են, երրբեք չեն գնա», «շուտով ՌԴ անձնագրեր են բաժանելու արցախցիներին», «Արցախը կընդգևկվի ՌԴ կազմ», «ռուսները կօգնեն եւ կազատագրենք Շուշին եւ Հադրութը» եւ այլն, եւ այլն։ Այսպիսի քարոզչական ակնկալիքներ են ձեւավորվել արցախցիների մոտ, եւ հիմա այդ մարդիկ ասում են՝ բա մեզ խոստացել են։ Ո՞վ։ Ովքե՞ր են նման խոստումներ տվել։ Ովքեր են այդ միստիկ ռուսները։ Ռուսները պիտի ունենան անուն, ազգանուն, պաշտոն, օրինակ՝ ՌԴ նախագահ, ԱԳ նախարար, ԱԳՆ խոսնակ, Պետդումայի այսինչ կամ այնինչ եւ այլն, եւ այլն, եւ ուրեմն, պաշտոնական Մոսկվան ոչ մի նման խոստում մեզ չի տվել, եւ ուրեմն, չի կարելի գնալ ու նրանց զորակազմին ասել՝ բա դուք մեզ ասել եք եկեք, լավ է լինելու։ է դուք, լավ է լինելու-ի ձեր պատկերացումն ունեք, նրանք՝ իրենցը։ Ռուսները մեզ ոսկե սարեր խոսք չեն տվել երբեք, ու չեն տա, մոռացեք, նրանք արել եւ անելու են այն, ինչ իրենց շահն է թելադրում, այդ շահը մեր շահին չի բռնում, բայց ավելի մոտ է, քան մյուսների շահը, որոնք լիովին բացառում են հայկական Արցախը։ Քանի դեռ եվրոպացիք, ամերիկացիք մեզ ավեին չեն առաջարկի, ռուսական առաջարկները մեզ համար պիտի լինեն ամենաընդունելին, բայց այդ առաջարկները մենք պիտի ընկալենք այնպիսին, ինչպիսին դրանք կան, եւ ոչ թե այնպիսին, ինչպիսին ներկայացնում են ռուսամետ կոչված գործիչները, որոնք մի վախտ քարոզում են, թե ինչ է իրականում մեզ առաջարկում ռուսական կողմը, հետո թե ինչու այդ ամենը իրականություն չի դառնում, եւ ապա, հետո այդ ամենը լավ զենք է դառնում արեւմտամետների ձեռքում՝ հակառուսականություն տարածելու համար։

Կարճ ասեմ ինչ  է առաջարկել ռուսական կողմը․ 
Ըստ ՌԴ նախագահի՝ 2012-ից արդեն՝ Կազանյան տապալումից հետո, իրենք առաջ են քաշել փուլային մոտեցումները՝ 5 շրջանի վերադարձ, կարգավիճակի հետաձգված քննարկում, կոմունիկացիաների բացում, ռուսական խաղաղապահների տեղակայում, հայկական զորքերի դուրսբերում։ 
Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց սա եղել է նրանց բաց մոտեցումը, որպես պատերազմ չսկսելու այլընտրանք՝ մեր չսիրած «տարածքներ խաղաղության դիմաց» կոնցեպտը։ 
Մենք դա մերժել ենք մինչեւ ապրիլյանը, ապրիլյանից հետո, 2018-ից հետո։
Ավեին, սենսացիա, ինչպես կասեին, ռուսները այս առաջարկները ներկայացրել են այն բանից հետո նաեւ, երբ Փաշինյանը իշխանության գալով ասել էր, թե սկսում է իր կետից եւ փորձելու է հետ բերել Արցախը բանակցային սեղանի շուրջ։ 
Այդ առաջարկը նրանք ներկայացրել են նաեւ 2019-ի ՀՈՒՆԻՍԻն, դրանից մի ամիս անց Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ շատերը պնդում են, թե այդ հայտարարությունից հետո պատերազմը դարձավ անխուսափելի, իրականում, ինչպես պնդում է Սերժ Սարգսյանը անգամ դրանից հետո ռուսները ներկայացրել են իրենց առաջարկը՝ եւ ըստ նրա՝ մի տարի քննարկում է եղել, եւ ի վերջո արդեն 20-ի ապրիլին Լավրովը պնդել էր, որ ժամանակն է անցնել առարկայական բանակցությունների»։ 
Այսինքն, անգամ այդ լոզունգից հետո ռուսները իրենց առաջարկները ներկայացրել են, բայց մենք առաջնորդվել ենք ոչ թե ռուսական իրական առաջարկներով, այլ՝ քարոզված չափազանցված ակնկալիքներով։ Հիմա էլ ենք առաջնորդվում, Արցախում, դրա համար ռուսներին պահանջներ ենք ներկայացնում, որոնց խոստումները նրանք չեն տվել, եւ միջանցքի հարցում, մեզ դեռ քարոզում են, թե ռուսական կողմը դեմ է միջանցքին։  Հարցն այն է, սակայն, որ եթե իրականում ռուսները կողմ են միջանցքին, մեր մերժումը արժանանալու է Արցախի ճակատագրին։

Ընդհանրապես, ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք անընդհատ ռուսների անունից ինչ-ինչ մեծ-մեծ բաներ են անդադար խոստանում,  չի կարելի այդքան անարգել այդ մեծ պետությանը, չի կարելի ռուսների անունից տալ խոստումներ, որոնք նրանք չեն կարող տալ, եւ արդյունքում ստանալ հակառուսական պահանջատիրություն։ 
Արցախի հարցում- ռուսները մեզ անկախություն չեն խոստացել եւ երբեք չեն խոստանա, եթե Ադրբեջանը ինչ-ինչ չեպեներ չանի, 
Ռուսները մեզ չեն խոստացել ընդգրկել իրենց կազմ, 
Չեն խոստացել միացնել Հայաստանին, 
Ռուսների շահից բխում է, որ հակամարտությունը լիակատար եւ վերջնականապես այնպես չկարգավորվի, որ իրենց խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը չլինի, եւ քանի դեռ մենք ավելի լավ առաջարկ չունենք, դա մեզ ձեռնտու տարբերակ է։ 
Պաթոսը թարգեք։

Քրիստինե Խանումյան