«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ՌԴ խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Արցախում

ՌԴ խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Արցախում

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տզոհեր և վիրավորներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն կիկին ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություն,  հերթական ապատեղեկատվություն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 10–ին, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել էր հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։