«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները  մարտի 16-ին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը  փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: