Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Արցախ 01.10.2020   09:15   115

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները  դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ  հրադադար հայտարարել և  լիցքաթափել սրված իրավիճակը։

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորումը  այլընտրանք չունի: Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էմանուել Մակրոն, պատերազմ Արցախում, Վլադիմիր Պուտին, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon