Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը

Պաշտոնական 26.04.2021   10:00   58

Երեկ՝ ապրիլի 25-ին, ՀՀ նաքխագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել կառավարության հրաժարականը»,-նշված է հրամանագրում:

Նշենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդես եկավ ուղերձով ու հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կատարելու է ՀՀ վարչապետի պարտականություննեն ամբողջ ծավալով։

Այսպիսով՝ հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, հրաժարական, Արմեն Սարգյան, ԱԺ, Նիկոլ Փաշինյան, արտահերթ ընտրություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon