«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Սիրանուշ Սահակյան. «Բաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում» (տեսանյութ)

Սիրանուշ Սահակյան. «Բաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում» (տեսանյութ)

Բաքվում մեր գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզվում: «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի կարծիքով՝ այդ դատավարությունների արդյունքները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ դրանք ընթանում են առանցքային երաշխիքների խախտմամբ։ Բացի այդ, ըստ Սիրանուշ Սահակյանի, ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը պաշտոնական Բաքվի քաղաքականության պայմաններում չի կարող անկախ և անաչառ լինել հայ ռազմագերիների նկատմամբ։

«Իրենց արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը։ Այստեղ խախտվում են նաև կենսական այլ իրավունքներ, ինչպիսին է պաշտպանության իրավունքը։ Առանձին դեպքերում մեր ռազմագերիները ստորագրում են փաստաթղթերի տակ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։ Բոլորս գիտենք, որ կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում և այլն»,- ասաց փաստաբանը։

Սիրանուշ Սահակյանի համզոմամբ՝ նշված բոլոր հանգամանքներում Բաքվում ընթացող դատավարությունների արդյունքները չեն կարող ընդունվել միջազգային հանրության կողմից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացները նաև պատասխան են տալու այս դատավարությունների օրինականության վերաբերյալ։

Փաստաբանի խոսքով՝ հայ ռազմագերիների դատավարությունները բեմականացված են և դրա հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով։

«30 տարի շարունակ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է պատերազմական հանցագործությունենրի մեջ՝ 90-ականների պատերազմի ընթացքում ռազմագերիներին խոշտանգելու, ահաբաեկչություն իրականացնելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ։ Եվ հիմա Բաքվի համար հնարավորություն է ստեղծվել՝ չարաշահել հայ ռազմագերիների իրավունքներն և հայերի միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք կօգտագործվեն իրենց թեզերը հիմնավորելու համար»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։

Ամբողջական՝ տեսանյութում