Ստեփանակերտում ադրբեջանական հրթիռակոծությունից նաև գազատար է վնասվել

Պաշտոնական 23.10.2020   23:04   102

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդկային կորուստներ չկան:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հրթիռակոծություն, պատերազմ Արցախում, Ստեփանակերտ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon