«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. Այս նախաձեռնությունը մեծամասնություն կազմող ուժի տակ դրված ռումբ է

Տիգրան Եգորյան. Այս նախաձեռնությունը մեծամասնություն կազմող ուժի տակ դրված ռումբ է

Խոսել է Հրայր Թովմասյանի օգնականը (Գրիգոր Մուրադյանը): Խոսքի հիմնական առանցքն այն է, որ նա շատ գոհ է և մի բան էլ գովում է ԱԺ-ից «Իմ քայլը» խմբակցությանը ՍԴ դիմելու նախաձեռնության համար (Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով) և, հակառակը, պախարակում այն հայտարարությունները, որոնք մինչ այդ արվում էին: Իսկ ՍԴ ճգնաժամի և խնդիրների մասին հայտարարություններն արվել են ՍԴ դատավորի, ՀՀ վարչապետի, և ԱԺ նախագահի կողմից այն մասին, որ ՍԴ անունից գործող կազմը չի համապատասխանում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանվածին, ՍԴ անդամները չեն կարող ինքնաբերաբար գործել որպես ՍԴ դատավորներ, որ առանձին գործերով («մարտի 1-ի», Ռոբերտ Քոչարյանի) ՍԴ անդամներն ունեն կողմնակալության խնդիր,
Կարճ ասած՝ հարցն այն է, որ այն իրավական և քաղաքական (այս բառը խնդրում եմ ճիշտ հասկանալ) վեկտորը, որ զարգացրել էին Վարչապետը, այնուհետև՝ նաև ԱԺ նախագահը, որի բովանդակությունը Սահամնադրության կատարումն ու դրանից շեղումների կապակցությամբ առաջնային մանդատով օժտված ԱԺ-ի կողմից իրավական և քաղաքական գնահատականներ տալն էր, ինչ-որ կերպ ճանապարհի ինչ-որ կետում, բոլորովին անհավանական եղանակով փոխակերպվել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու օրակարգով և դա այնքան է համապատասխանում ՍԴ-ում բազմած կոնկրետ անձանց շահերին և պատկերացրած կուրսին, որ Հրայր Թովմասյանի օգնականը չի դիմացել և գովաբանել է այդ նախաձեռնությունը:

Սա, իհարկե, աներևակայելի մի բան է, թերևս համադրելի ԱՄՆ անկախության արձանն անհետացնելու՝ Դեյվիդ Կոպերֆիլդի հայտնի իլյուզիոն հնարքի հետ: Այս նախաձեռնությունը, խեղելով ՍԴ խնդրի վերաբերյալ բոլոր առանցքային իրավական և քաղաքական հիմքերը, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ՍԴ ձևավորման պահանջը, դրա ապահովման դեմոկրատական իշխանության պարտականությունը, ըստ էության ՍԴ-ի անունից գործող անդամների կազմը լեգիտիմացնելու մի միջոց է, որն ուղղակի չեզոքացնում է թե Վարչապետի, թե ԱԺ նախագահի, թե ՍԴ ընտրված դատավորի բարձրացրած խնդիրներն ու դրանց տրված իրավական և քաղաքական դիրքորոշումները:

Այս տխրահռչակ նախաձեռնությունը ըստ էության մի դավադիր ձեռնարկ է, որը անհասկանալի ճանապարհով դրվել է սեղանին և դրանով իսկ դրվել է այսօր ժողովրդավարական մեծամասնություն կազմող ուժի տակ որպես ռումբ և միտված է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական դաշտում դիրքերի խարխլմանը:

Այս նախաձեռնության արդյունքում Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ-ին դիմումի ցանկացած ճակատագրի պարագայում ԱԺ մեծամասնությունն ու վարչապետը հայտնվում են փակուղում. Եթե ՍԴ անունից գործող անդամները (որոնք 7-ն են) բավարարեն այս դիմումը, նրանց լեգիտիմությունն ըստ էության ընդունվում է, եթե ոչ ապա սա արդեն շատ լուրջ հետևանքներ է գուժում քաղաքական մեծամասնության համար (դրանից հետո բերվելիք փաստարկները արժեզրկված են լինելու): Եթե դիմումը մերժվի կրկին փակուղի է, քանի որ կա երկու ուղղություն, կամ ընդունել «որոշումը» որի համար դիմել ես, կամ նորից բարձրացնել անդամների անաչառության և կողմնակալության և ըստ էության ՍԴ առաքելության իրագործման անհնարինությունը: Երկրորդ դեպքում դա արդեն ինչ-որ անլուրջ խաղի է վերածվում, հաստատ որի համար չէ ժողովուրդը ոտքի կանգնել և վստահության նման մանդատով օժտել քաղաքական մեծամասնությանը:

Ուստի միակ իրավական և քաղաքական առումով գրագետ ճանապարհը դա հոկտեմբերի 1-ին մեկնարկող քննարկման արդյունքում ոչ թե այդ անհեթեթ դիմումի ընդունումն է, այլ Վարչապետի և ԱԺ նախագահի հայտարարած գնահատականի ընդունումն է ԱԺ հայտարարության տեսքով, որն ունենալու է անհաղթահարելի և իրավական և քաղաքական ազդեցություն, և չկա որևէ մարմին, որն ունի այնպիսի լեգիտիմություն, որ անտեսի կամ հաշվի չնստի այդ գնահատականի հետ: Ի վերջո ստեղծված ճգնաժամի պարագայում ժողովրդի առաջնային մանդատով օժտված Ազգային ժողովն է, որ պետք է վերջակետ դնի այս հարցում և արձանագրի ՍԴ-ի ձևավորման հարցում Սահմանադրության պահանջի կատարման անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Դրան պետք է հաջորդի համապատասխան ուղերձը ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման մասին Կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին:

Սա է այս արդեն անթույլատրելի երկար ձգված ճգնաժամի լուծման լեգիտիմ ճանապարհը: Իհարկե կա նաև մեկ այլ միջոց, սակայն ոչ մի դեպքում դա չի կարող լինել Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ դիմումը: Դա անթույլատրելի աբսուրդ է և զարտուղի:

Տիգրան Եգորյան