Արարատ Մորիկյան. Ցավոք սրտի մեր ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի
 
 Հայաստանի անկախությանը ՀՅԴ֊ն կողմ ըլալով էր դեմ , կոմունիստները` դեմ ըլալով էին դեմ , իսկ անկախականները դեմ էին նրա համար , որ իրենք չէին բերում այդ անկախությունը ։ Կողմ էր միայն ՀՀՇ֊ն , որն էլ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան պատվով կատարեց այդ գործը ։ Կերտեց անկախությունը , ստեղծեց երկու հայկական պետություն , Արցախն ու հարակից տարածքները ազատագրեց , ստեղծեց պետական ինստիտուտներ , սահմանադրություն ու հաղթական բանակ։ Այո՛ , դա այդպես է և ինչքան էլ քաղքենիների ու տգետների բանակները բարձր աղմկեն , թե դա մեր ժողովրդի ու կռվող տղեքի շնորհիվ է և Լևոնն ու ՀՀՇ֊ ն կապ չունեն , միևնույն է դա ճիշտ չէ։ Ճիշտ չէ այն պարզ պատճառով , որ այդ նույն ժողովուրդը պատուհասի գլխավորությամբ վեր է ածվում նախրի , իսկ կռվող տղեն դառնում է սասունմիքայելյան։
Ցավոք սրտի մեր ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի և արդեն մոռացել է որ իրեն անկախություն ու հաղթանակ բերած ուժը և իր առաջնորդը այս օրերը կանխատեսել էին և իշխանությունը կորցնելուց հետո էլ , արդեն քսանյոթ տարի է բարձրաձայնում են մեզ սպասվող աղետների մասին ։ Իսկ մենք նրանց չենք կարողանում ներել և նրանց չենք ընտրում այն բանի համար , որ հանուն Արցախի ու Հայաստանի հաղթանակի մի քանի տարի լույս չենք ունեցել ։ Բայց մոռանում ենք , որ հարյուր մլն թուրքով շրջափակված մեր երկրում , այդ նույն թուրքերին հաղթելու պատճառով է, որ էներգակիրներ չէին մտնում Հայաստան և Խոսրով Հարությունյանի արտադրած կրծքկալներն էլ ժամանակին չէին հասնում Ուստ֊Կամենագորսկ։
Սակայն որոշակի առաջընթաց նկատվում է։ Հաշվի առնելով որ քսանյոթ տարում Գառնիկ Իսագուլյանն ու Զորի Բալայանն արդեն իսկ ապաշխարել են , ուրեմն հույս կա , որ առաջիկա մի քանի մլն տարում էն մնացածն էլ կարող են խելքի գալ ու արդեն Հայաստանի Հինգերորդ Հանրապետությունը կապրի իր ոսկե դարը։
Դրական տեղաշարժ եմ համարում նաև որոշ նորաթուխ կուսակցապետերի <<արջի քոթոթություն>> անելու սովորությունը ։ Երկու ընտրությունների արանքում գտնվող երեք֊չորս պասիվ տարիների ընթացքում նրանք սիրաշահում են ՀԱԿ կուսակցությանն ու իր առաջնորդին , այցելում են ՀԱԿ գրասենյակներ , կայանում են , առավել հաջողակները արժանանում են Լևոն Տեր֊Պետրոսյանի տանը հյուրընկալվելու պատվին։ Հիմնականում հանդիպումները տեղի են ունենում բացօդյա , նախագահի այգում , նրա տանձի ծառի տակ ։ Զրույցի տևողությունը մոտավորապես մեկ ժամ է ։ Դրանից հետո Նախագահը գնում է իր աշխատասենյակ , իսկ արդեն Լևոնի հետ նստող֊վերկացող կուսակցապետը շտապում է ավտոկայան , որ հանկարծ Առինջի ավտոբուսից չուշանան։
Հ.Գ. Բացի գայլից ու առյուծից մնացած բոլոր գազանները երբ հանդիպում են իրենց ձագերին , աշխատում են ոչնչացնել նրանց , այնպես որ սուտ է արջի քոթոթների հոր ձվերի հետ խաղալու պատմությունը։
 
 

