«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Թշնամին Հայաստան-Իրան միջպետական մայրուղուց 4,4 կմ-ի վրա է. «Հետք»

Թշնամին Հայաստան-Իրան միջպետական մայրուղուց 4,4 կմ-ի վրա է. «Հետք»

Հետքը գրում է.

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք:
Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: