«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Թշնամին հրետանային միջոցներից կրակել է Նորաբակի ու Վերին Շորժայի ուղղությամբ

Թշնամին հրետանային միջոցներից կրակել է Նորաբակի ու Վերին Շորժայի ուղղությամբ

Այսօր ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝  մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Լրացված.

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: