«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Թշնամին սահմանին կիրառել է նաև ականանետ

Թշնամին սահմանին կիրառել է նաև ականանետ

Նոյեմբերի 10-ի  լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի  զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: 
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ՀՀ ՊՆ