2021 թվականից կգործի բժշկական ապահովագրության համակարգը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասն ներկայացրեց՝ ինչպես է գործելու համակարգը:
Ըստ Թորոսյանի՝ ապահովագրական համակարգը կգործի երկու խմբերի մասով` այն քաղաքացիների, որոնք այս պահին պետության կողմից երաշխավորված բուժօգնություն են ստանում եւ զբաղված քաղաքցիների:
«Հանրային քննարկումներ պետք է ծավալել այս հարցի վերաբերյալ, որպեսզի մշակմանը եւ ներդրմանը զուգընթաց բոլորը հասկական՝ ինչի մասին է խոսքը», -նշեց Թորոսյանը
Նախարարը ներկայացրեց ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման նպատակները, սկզբունքներն ու առաջնահերթ քայլերը:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ բժշկական ապահովագրության թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցություն է եղել:
Ավելին՝ տեսանյութում