«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում

2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում

Առաջիկայում հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացում լինի, ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ 2022-ին էլեկտրաէներգիայի սակագի փոփոխություն սպասվո՞ւմ է:
«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, և ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում»,- ասել է նա։
Բաղրամյանի խոսքով` հոսանքի գնի բարձրացում հնարավոր է 2022-ի փետրվարի 1-ից։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա, ըստ նրա, դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ 
«Ես ենթադրում եմ, որ որոշակի նաև այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու»,- ասել է Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա և կդառնա 200,47 դրամ։