Լևոն Զուրաբյան. ՀՀ-ում իշխանություն ստանալու համար ծախվել են Հայաստանի ու Արցախի շահերը
Միջազգային քաղաքականության մեջ բարեգործություն գոյություն չունի, սա պետք է հասկանանք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով` գտնվում ենք մի աշխարհում, որտեղ մրցակցում են երկու աշխարհաքաղաքական ճամբարներ. «Աշխարհաքաղաքական ճամբարների միջև պատերազմը չի կարող ազդեցություն չունենալ այս ռեգիոնի վրա»:
Զուրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանը ի դեմս Քոչարյանի համաձայնել էր Մեղրիի միջանցք տալ, որի փոխարեն Հայաստանը կստանար ԼՂ որոշակի մասը. «Հիմա ՌԴ-ն ուզում է ռուսական խաղաղություն, հիմա էլ Արևմուտքը չի ուզում: ՌԴ-ն ասում է` ինչու եք գնում Արևմուտքի մոտ, նույն բանը միջանցքի հետ կապված մենք կանենք: Ապակառուցողական պրոցես է, որը չի հանգեցնի խաղաղության»:
ՀԱԿ փոխնախագահը հայտնեց, որ 90-ականներին Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ ԼՂ-ն խոսի Մոսկվայի հետ, բայց Քոչարյանը մերժել է. Բացահայտված փաստաթղթերը ապացուցում են, որը Քոչարյանի միակ նպատակը եղել է ոչ թե ԼՂ-ի համար լավ լուծում գտնելը, այլ ՀՀ-ում իշխանության գալը: Ամենամեծ ստորությունն է եղել, ՀՀ-ում սեփական իշխանություն ստանալու համար ծախվել են Հայաստանի ու Արցախի շահերը»:
Ավելին՝ տեսանյութում.