Քաղաքական
Սեպտեմբերի 1-ին՝ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն. ՀԱԿ
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն հիմնադրամի և Հայ ազգային կոնգրես կուսակցության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։
Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Ստորագրման արարողությունից հետո տեղի կունենա ասուլիս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։


