Քաղաքական
«3+3» ձևաչափի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում. կմասնակցի նաև Հայաստանը
«3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասել է թուրք նախարարը։
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները։