«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

6-բալլանոց երկրաշարժ՝ Բավրայի մոտ

6-բալլանոց երկրաշարժ՝ Բավրայի մոտ

Այսօր ժամը 21:14-ին տեղի է ունեցել 6-բալլանոց երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ ԱԻՆ-ի, 4.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 41.20 աստիճան և արևելյան երկայնության 43.96 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալլ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալլ, Երևանում և Արարատի մարզում` 3 բալլ ուժգնությամբ: