«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արմեն Գևորգյան. 90-ականների նկատմամբ կա մեծագույն անարդարություն

Արմեն Գևորգյան. 90-ականների նկատմամբ կա մեծագույն անարդարություն

30 տարի է 90-ական թվականները հետապնդում են մեզ և անդադար հետ շպրտում՝ թույլ չտալով քայլել առաջ։ 
Ինչո՞ւ։
Որովհետև 90-ականների նկատմամբ կա մեծագույն անարդարություն՝ սուտ, կեղծիք, հակապետական չդադարող քարոզչություն։
90-ական թվականները ևս 30 տարի կհետապնդեն մեզ, եթե ի վերջո չբացահայտվի ճշմարտությունը։
90-ական թվականները նախ և առաջ մեր անկախության տարիներն են և դրա մասին բացասական քարոզն առաջին հերթին ուղղված է մեր պետականության դեմ։

«Հեղափոխական» փաթեթավորմամբ «Մերժիր Սերժին» կարգախոսով իրականացված իշխանափոխությունը ենթադրում էր, որ վերջապես պատռվելու է 20-ամյա կեղծիքի դեմքը և բացահայտվելու է 90-ական թվականների մասին ողջ ճշմարտությունը։ «Մերժիր Սերժին» կարգախոսը ենթադրում էր մերժում 98-ի հեղաշրջումից հետո Հայաստանում հաստատված ռեժիմն՝ իր բոլոր դրսևորումներով։
Այնինչ, հապշտապ ստեղծված փաշինյանական քարոզչամեքենան լղոզեց 98-ն ու 91-ը՝ 20 տարվա հակահայկական քաղաքականությունը վերագրելով 30 տարվան։ Ավելին, փաշինյանական անանցյալ ու անապագա քարոզիչներն առանց արգելակման՝ Հայոց նոր պատմությունը 2018-ից սկսելու սին մարմաջով, սկսեցին փնովել 88-ի ինքնաբուխ շարժումն անգամ՝ լծվելով 20-ամյա կեղծիքի ժամանակաշրջանի շարունակականության անփառունակ գործին։

Արցախյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությանն ի հակադրություն ժամանակն է լիովին բացահայտել 90-ական թվականների ճշմարիտ պատմությունը՝ 90-ականների հետապնդումից լիովին ազատվելու և առաջ ընթանալու նպատակով։

Արմեն Գևորգյան