ԱԱԾ գեներալ. Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել... «Ժողովուրդ» (տեսանյութ)
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել, թե ինչպես է ամեն ինչ արվել, որպեսզի Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվի:
«2005թ. սկսած՝ ԱԱԾ խնդիր դրվեց, որպեսզի ապահովվի աստիճանաբար Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցումը»։
Բացի այդ, նրա խոսքով` Սերժ Սարգսյանը փորձել է կաշառել շատերին:
«Հիմա Ձեզ կարևոր տեղեկություն եմ փոխանցում. Սերժ Սարգսյանը փորձեց կաշառել և՛ «Դաշնակցությանը», և՛ Լևոն Տեր- Պետրոսյանին: «Դաշնակցությանը» փորձեցին կաշառել` Հայ Դատի գրասենյակի գործերի առնչությամբ տարբեր գործարարներից փողեր փոխանցելով «Դաշնակցության» հաշվին:
Լևոն Տեր-Պետրոսյանին, ստացվող տեղեկությունների համաձայն, առաջարկել էին 10 միլիոն դոլար, որպեսզի նա ընդհանրապես լռի: Տեր-Պետրոսյանը հրաժարվել է»:
Ամբողական՝ տեսանյությում