Պաշտոնական
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցն «Ազատություն»-ին (տեսանյութ)
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» բացառիկ հարցազրույցը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ
- «Ստուգվում է շուրջ 216 միլիարդ 539 միլիոն դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը»
- «Ես շատ բավարարված եմ ինձ զգում որպես մարդ, որպես սպա՝ լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Կարծում եմ, որ իմ պարտականությունները կատարում եմ բավականին դրական, և կարծում եմ, որ տեսանելի են այն փոփոխությունները, որոնք եղան ԱԱԾ համակարգում այս կարճ ժամանակահատվածում։ Ես դեռ շատ անելիք ունեմ Ազգային անվտանգության համակարգում, և եթե քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար գտնի ինձ թողնել այս պաշտոնում, ես մեծ սիրով և պատասխանատվության կշարունակեմ կատարել իմ պարտականությունները ԱԱԾ ղեկավարի պաշտոնում»։
- «Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված խոսքերի մեջ հստակ կային հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ։ Իմ հանձնարարությամբ այդ հայտարարության հետ կապված իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որպեսզի պարզենք այդ հայտարարությունների իսկությունը։ Հստակ Հայաստանի ինքնիշախանությանը սպառնացող վտանգի մասին էր հայտարարել պարոն Շահնազարյանը և մենք պարտավոր էինք դրան արձագանքել»․
Ամբողջական՝ տեսանյութում