Տարածաշրջան
 
 
 Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել
 
 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում:
 
 

