«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում

Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում

Ֆեյսբուքից ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործում է «Զառա Սուքիասյան» անունով կեղծ (fake) օգտատեր։ Զառան հայտնի է իր քաղաքական գրառումներով և վերլուծություններով, որոնցում քննադատում է գործող իշխանություններին և գովաբանում նախկիններին։
Օգտատերը, առաջին հայացքից, իրական է: Նա լուսանկարներ է հրապարակում ամառային հանգստից, գրառումներ կատարում, ստանում մեկնբանություններ և այլն։ Այդուհանդերձ, լուսանկարներում երևացող անձը ոչ թե Զառա Սուքիասյան անունով հայ օգտատեր է, այլ Նարմինա Մամեդզադե անունով ադրբեջանցի երգչուհի։

Զառա Սուքիասյան օգտատերը ֆեյսբուքում գրանցվել է դեռևս 2010 թվականին՝ որպես իրական մարդ, և ակտիվ է եղել մինչև 2016 թվականը, որից հետո, հեռացնելով բոլոր լուսանկարներն ու գրառումները, շարունակել է գործունեությունն իբրև ֆեյք։

Ֆեյսբուքից, սակայն, ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը։

Այսպես, ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով քաղաքական քարոզչություն իրականացնող ֆեյքը իրականում պատկանում է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի քրոջը՝ Դիանա Թումանյանին։

Ամբողջական՝ fip.am-ում