«  Հունվար 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները առևանգել են Տեղ համայնքի հովվին

Ադրբեջանցիները առևանգել են Տեղ համայնքի հովվին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի հովիվը վերադարձվի, գրում է «Ազատությունը»:

Նա Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանն է: Ըստ մարզպետի, Մաթևոսյանի հոտը սահմանն անցել է, ինքն էլ գնացել է ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։

Տեղ խոշորացված համայնքը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է: