«  Ապրիլ 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները կրկին կրակել են Սոթքի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրկին կրակել են Սոթքի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել հանքավայրի ուղղությամբ: Գիշերը եղել է խաղաղ, բայց այսօր առավոտյան՝ ժամը 08:00-09:00– ն ընկած ժամանակահատվածում, նրանք կրկին սկսել են կրակել, ինչի արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը:

Նա նշեց, որ այս պահին վիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Չկան նաև վիրավորներ, տուժածներ և վնասված տեխնիկա։
 «Իրավիճակն անկայուն է, ուստի մենք որոշում ենք կայացրել առայժմ դադարեցնել աշխատանքը։ »,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: