Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների անկյունաքարն Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «ղարաբաղյան հարցում չի քննարկելու խաղաղություն՝ տարածքների վերադարձի դիմաց» տարբերակը, գրում է haqqin.az-ը:
«Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում անկյունաքարը հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է: Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: