Արցախ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Շուշիում երեկ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Տեղեկությունը փոխանցում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։