Արցախ
ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց (տեսանյութ)
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Tweet-ի իր էջոում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք խաղաղապահների ավտոշարասյան համար։
«Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։ Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», -գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: