Քաղաքական
ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)
Արտահերթ նիստի օրակարգում են Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցերը:
Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից հեռացնելու որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կայացրել է հունիսի 28-ին: Ազգային ժողովի փոխնախագահին պաշտոնանկ անելու համար` նրան այդ պաշտոնից հետ կանչելու, իսկ հանձնաժողովի նախագահին՝ լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ պետք է ներկայացվի, որը պետք է ընդունվի առնվազն 54 կողմ ձայնով։