«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ԱԺ հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը

ԱԺ հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը

Ազգային ժողովի հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը.

«ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության գործունեության ծրագիրը: Այնուհետ՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով: Ի դեպ, Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Տրամաբանական է, որ Կառավարության ծրագրի հենքում կլինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրույթները ու երկրի զարգացման այն մոդելը, որը կարտացոլի բնակչության տարբեր սոցիալական խմբերի պահանջները։

Հ.Գ. Առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը»։