Քաղաքական
ԱԺ-ն փոփոխություններ է ընդունել «Հանրաքվեի մասին» օրենքում
Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները միաձայն հաստատեցին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները:
Օրենսդրական փոփոխությունների համար քվեարկել է 97 պատգամավոր:
Նոր օրենքը հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվը 50 000-ից կկրճատի մինչև 25 000:
Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Համազասպ Դանիելյանը: