Պաշտոնական
Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են հայտարարված զորակոչին անդամագրվելու համար (տեսանյութ)
ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել, որը վկայում է հանրապետության տարբեր մարզերում գոյացած հերթերի մասին: 100-ավոր մեր հայրենակիցներ կամավորության սկզբունքով եկել են հերթագրվելու ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին:
«Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,- տեսանյութին կից գրել է նա։