«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

ԱՄՆ դեսպանը ընդգծում է խոսքի ազատության և դատական համակարգի անկախության կարևորությունը

ԱՄՆ դեսպանը ընդգծում է խոսքի ազատության և դատական համակարգի անկախության կարևորությունը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը կարևորել է խոսքի ազատության նկատմամբ հարգանքը: Օրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափկման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործին։ Իրավապաշտպան Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու համար: Մինչդեռ նրա փաստաբանը կասկած չունի՝ քրեական հետապնդումը Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության հետ է կապված: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի դեմ քրեական հետապնդումը նաև միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է:

Լին Թրեյսին նաև շեշտել է դատական անկախության և անձեռնմխելիության կարևորությունը:

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը» 
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ին ընդունած բանաձևը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։