Freedom House. Կոչ ենք անում չեղարկել օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը
Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել.
Freedom House-ը խորապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի «ծանր վիրավորանքը» քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։ Այս մասին հայտնում է կազմակերպությունը։
Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը։