ԵԽԽՎ-ն՝ Հայաստանի իշխանություններին. «Ծանր վիրավորանքը» չպետք է քրեականացվի
ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ին ընդունած բանաձևը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևի՝ հայաստանյան լրատվամիջոցներին վերաբերող հատվածում նշելով, որ ղարաբաղյան պատերազմից հետո, ի պատասխան աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման, Հայաստանի իշխանությունները մեծացրեցին վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքի չափը, ինչպես նաև քրեականացրեցին հանրային գործունեություն իրականացնող անձանց ծանր վիրավորանք հասցնելը, ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը՝ «ծանր վիրավորանքը» չպետք է քրեականացվի։
Վեհաժողովը նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին համոզվել, որ խոսքի ազատության ու անձի արժանապատվության ապահովման միջև հավասարակշռությունը պահպանված է, որ «ծանր վիրավորանքի» քրեականացումը չի կիրառվի կամայական՝ անհատների և լրատվամիջոցների դեմ։
ԵԽԽՎ բանաձևի անգլերեն տեքստը՝ այստեղ։